-
03.12.2019|
03:10
ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա՝ վերջերս հրատարակված «հակաՔԱՂԱՔական» ժողովածուի առիթով: «Այս քաղաքում սրբերը, ստերն ու սրտերը խառնվել են իրար, այստեղ ապրելու համար պիտի կամ խենթ լինես, կամ սրիկա»,- գրում է արձակագիրը:
-
03.12.2019|
03:08
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրա նկարահանված հեռուստասերիալի ստեղծագործական խմբի (սցենարիստ` Անահիտ Աղասարյան, դերասաններ` Խորեն Լևոնյան, Արմեն Հովհաննիսյան և այլք) և ՀՊՏՀ-ի ուսանողների միջև:
-
03.12.2019|
03:06
Խոսակցություններ էին շրջանառվում, որ էկրանավորվելու են հայ գրողների ստեղծագործությունները: Այդ նպատակով անցկացվում է մրցույթ, ներկայացրած հայտերից նախնական ընտրական փուլն անցնելու են տասը:
-
03.12.2019|
03:02
Ինձ ձերբակալում են Ֆիջի կղզու1 նուդիստների լողափում և առանց թույլ տալու, որ թեկուզ թզի տերևով ծածկեմ իմ ադամական մերկությունը, տանում են ոստիկանատուն: Հավանաբար չգիտեն, որ ես մի ամբողջ երկրի ազգընտիր նախագահն եմ և սովորաբար իմ արձակուրդն եմ անցկացնում այս կղզում:
-
29.11.2019|
03:37
Հայաստանյան գրադաշտի նորությունների, ձեռքբերումների ու առկա խնդիրների մասին զրուցել ենք «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի ղեկավար և միջազգային կապերի պատասխանատու, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ ԱՐԹՈՒՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ հետ:
-
29.11.2019|
03:31
2020 թվականի հոկտեմբերին՝ Լիոնի «Լյումիեր եղբայրներ» միջազգային կինոփառատոնի օրերին, ներկայացվելու է «Կինոյի տաճար» ամբողջական ծրագիրը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից, հավելելով, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի Լիոն կատարած աշատանքային այցի շրջանակներում։
-
29.11.2019|
03:30
Նկարչի տանը, Աբովյան-16 հանրահայտ շենքում վաղամեռիկ երկու նկարչի հետմահու ցուցահանդեսներն էին բացվել. 1-ին հարկի ցուցասրահում` Մինաս Ավետիսյանի (1928-1975), երկրորդ հարկի դահլիճում` Հրաչյա Հակոբյանի (1935-1982)։ Երկուսն էլ վախճանվեցին 47 տարեկանում, ստեղծագործական նոր մտահղացումների կենսագործման շեմին, Մինասը` դավադիր վրաերթից, Հրաչը` սրտի կաթվածից։
-
29.11.2019|
03:19
«Իրատեսը» շարունակում է զրույցը գրող ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
-
26.11.2019|
00:34
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ հետ զրուցել ենք դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Դասական Ջեքսոն» խորագրով համերգային ծրագրի մասին:
-
26.11.2019|
00:30
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրվում է նոր ներկայացմամբ: Դեկտեմբերի 5-ին և 6-ին Արամ Մխիթարյանի բեմադրությամբ կներկայացվի Արշակ Սեմիրջյանի «Թանկարժեք դիակ» մեկ գործողությամբ կատակերգությունը: «Թանկարժեք դիակը» 2017-ին թարգմանվել է ռուսերեն ու հրատարակվել Մոսկվայի «Երիտասարդական թատերական ֆորում-3» լավագույն պիեսների ալմանախում: ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆԸ նշեց, որ իր հաջողությունը կիսում էր Վանաձորի թատրոնի դերասան, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը, կարելի է ասել՝ յուրաքանչյուրն իր պիեսով ներկայացրել է Հայաստանը: